Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան առողջություն

Ցածր ինքնագնահատականը` գիրանալու պատճառ

Ցածր ինքնագնահատականը` գիրանալու պատճառ

Հայտնի է, որ հուզական խնդիրները կարող են հավելյալ քաշի, անգամ ճարպակալման պատճառ դառնալ: Շատերին է հայտնի սթրեսի ժամանակ մեծ քանակությամբ ու համեղ կերակուր ուտելու նկատմամբ հակումը:

 

Լոնդոնի Թագավորական քոլեջի հոգեբուժության ինստիտուտի աշխատակիցները վերլուծել են 1980թ. կատարված` British Birth Cohort նախագծում ընդգրկված տասը տարեկան 6500 երեխաների հետազոտության տվյալները. ինքնագնահատականը, հուզական դժվարությունները, մարմնի զանգվածի ինդեքսը (ՄԶԻ): Նրանց նպատակն է եղել պարզել, թե արդյո՞ք մարդու քաշը նորմայի սահմաններում է: Քսան տարի անց այդ նույն մասնակիցների ՄԶԻ-ն կրկին ստուգել են, հին և թարմ տվյալները համեմատելով` հետևյալ եզրակացությունների են հանգել: Այն երեխաները, որոնք իրենց ցածր ինքնագնահատական են տվել, տագնապի մեծ զգացում և բացասական հույզեր են ունեցել, հասուն տարիքում նրանց քաշը նորմայից բարձր է եղել: Այս երևույթն ավելի շատ նկատվել է կանանց շրջանում:

 

Հետազոտության հեղինակները համարում են, որ երեխային սպառնացող գիրության պատճառը միայն հուզական խնդիրները չեն, սակայն չեն կասկածում, որ դրանք նույնքան մեծ դեր ունեն, որքան ծնողների վատ սովորությունների ընդօրինակումը, սխալ սնուցումը, ֆիզիկական բեռնվածության բացակայությունը:

 

Նրանք համոզված են նաև, որ հոգեբանական օգնության վաղ ցուցաբերումը նման երեխաներին և ընտանիքի անդամներին կօգնի շտկելու իրավիճակը: Չէ՞ որ երեխաների ցածր ինքնագնահատականի և տագնապի զգացում ունենալու պատճառները գրեթե միշտ թաքնված են ընտանիքում: Դրանցից են մոր և հոր միջև ծավալվող բարդ հարաբերությունները, երեխաների նկատմամբ ծնողների ծայրահեղ խստապահանջությունը, նրանց հաճախակի նվաստացնելը, ուշադրության պակասը, կամ հսկողության բացակայությունը: Ճարպակալման իսկական համաճարակը սարսափեցնում է բոլորին, հավանաբար դաստիարակության ավանդական եղանակները պետք է փոփոխության ենթարկվեն:

 

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ